Անցած օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 18 պատահար. ոստիկանության ամփոփագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 21-22-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 88 դեպք, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես, բացահայտվել է փաստաթղթեր, ձևաթղթեր կեղծելու՝ 13, մարմնական վնասվածք պատճառելու՝ 12, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 9, խարդախության ու պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից կամ զորահավաքային զորակոչից խուսափելու՝ 8-ական, թմրանյութի հայտնաբերման՝ 6, ֆիզիկական ներգործության և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 5-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 4, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու ու ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու՝ 2-ական, հոգեկան ներգործության, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, ավազակության, խուլիգանության, կաշառակերության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, թմրանյութի իրացման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, անառակաբարո արարք կատարելու, սառը զենքի հայտնաբերման և շրջանառությունը արգելված թմրամիջոցներ, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 1-ական դեպք։

Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 2 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։
Հայտնաբերվել է 2 անհետ կորած։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Անցած օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 18 պատահար. 31 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։




Լրահոս