ArmLur.am-ը բազում անգամներ է Սարի թաղի բնակիչներից ահազանգեր ստանում: Տեղի բնակիչների հիմնական խնդիրը եղել է աղբը՝ կա՛մ աղբատար մեքենաների բացակայումը, կա՛մ աղբամանների բացակայությունը:
Շաբաթներ առաջ Սարի թաղի մի քանի հասցեներից հեռացրել են աղբամանները, և տեղի բնակիչներն աղբից ազատվելու համար ստիպված են երկար ճանապարհ կտրել անցնել:
ArmLur.am-ն այսօր այցելել է Սարի թաղ, իրավիճակին տեղում ծանոթանալու համար, սակայն աղբի խնդրից բացի մեկ այլ մեծ խնդիր է ամառվա այս տապին ջրի բացակայությունը: Մարդիկ արդեն տևական ժամանակ է, ինչ չունեն ջուր:
ArmLur.am-ը կապ հաստատեց Երևանի աղբահանության և սանիտերական մաքրման հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանի հետ՝ մեկնաբանություն ստանալու նպատակով.
«Ամեն օր Սարի թաղի բոլոր հասցեներում մեր տեխնիկան մտնում է, պտտվում։ Մենք GPS-ի միջոցով ամեն ինչը տեսնում ենք։ Թող ժողովուրդը տեղ ասի, տանենք դնենք էդ աղբամանը»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Էմմա Մարտիրոսյան, Հովսեփ Հովսեփյան