
ՔՊ-ականների մոտ խնջույքների շքերթը շարունակվում է:
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Հունանյանն իր սոցցանցի «սթորի» բաժնում թիմակիցների՝ Ալխաս Ղազարյանի, Լիլիթ Ստեփանյանի, Արփի Դավոյանի, Լուսինե Բադալյանի ու Նարեկ Զեյնալյանի հետ ուրախ լուսանկար է հրապարակել , որտեղ երեւում է՝ նրանք միասին հերթական խնջույքին են մասնակցում: