
Հայտնի հաղորդավարուհի, մոդել Լուսինե Թովմասյանը իր ակտիվ հանգիստը անցկացնում է ընտանիքի հետ:
ArmLur.am -ը նկատեց, որ հաղորդավարուհին իր հանգիստը անցկացնում է Էգեյան ծովի Թասոս կղզում։ Այդ մասին դերասանուհին կատարել է հրապարակում ինստագրամյան իր էջում և գրել.
«Պասիվ հանգիստը մեր մասին չի հաստատ: Արկածներ սիրող ընտանիք դուրս եկանք: Շատ ճիշտ ընտրեցիք այս տարվա մեր հանգիստը և ձեր խորհուրդները հերթով իրականացնում ենք»։
Հիշեցնենք, որ Լուսինե Թովմասյանի սկեսրայրին՝ «Սիներջի» ընկերության ղեկավար Աշոտ Հովհաննիսյանին կալանավորել էին Էկոնոմիկայի նախարարության չարաշահումների գործով:
Լիլիթ Նալբանդյան