Վոլգոգրադի օդանավակայանը ժամանակավորապես սահմանափակել է թռիչքները ԱԹՍ-ների գրոհի պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ Վոլգոգրադի օդանավակայանից ժամանումներն ու մեկնումները սահմանափակվել են անօդաչու թռչող սարքերի գրոհից հետո: «Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ, այդ մասին հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունից:

«Օդային տարածության օգտագործման սահմանափակումների պատճառով, որոնք մտցվել են տարածաշրջանում, Վոլգոգրադի օդանավակայանը ժամանակավորապես չի ընդունում կամ ուղարկում ինքնաթիռներ»,-ասել է գործակալության զրուցակիցը։

Ավելի ուշ օդանավակայանը վերսկսել է աշխատանքը։




Լրահոս