
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սոցցանցի իր էջում գրում է.
«Օգոստոսի 22-ին այցելել եմ N բանակային զորամիավորում:
Առաջին հերթին կանգ եմ առել զորամիավորման շտաբում, հետևել եմ կորպուսի ղեկավար կազմի աշխատանքին, առանձին զորատեսակների շուրջօրյա հերթապահությանը:
Զորամիավորման հրամանատարը մանրամասներ է զեկուցել զորամիավորման ընթացիկ աշխատանքների վերաբերյալ»: