
Օգոստոսի 22-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը պետական այցով ժամանել է Ուզբեկստանի Հանրապետություն։
Նախագահ Ալիևին և առաջին տիկին Մեհրիբան Ալիևային դիմավորել են Ուզբեկստանի վարչապետ Աբդուլլա Արիպովը և այլ պաշտոնյաներ։
Տաշքենդում գտնվելու ծրագիրը ներառում է բանակցություններ ամենաբարձր մակարդակով և միջպետական բարձրագույն խորհրդի առաջին նիստը՝ Ուզբեկստանի և Ադրբեջանի ղեկավարների նախագահությամբ։
Գագաթնաժողովի օրակարգում ընդգրկված են ուզբեկա-ադրբեջանական ռազմավարական գործընկերության և բազմակողմ համագործակցության խորացման և ընդլայնման հարցերը:
Ուշադրության կենտրոնում են լինելու փոխադարձ ապրանքաշրջանառության ավելացումը, համագործակցության նախագծերի նոր պորտֆելի ձևավորումը, գործարար կապերի զարգացումը, այդ թվում՝ միջտարածաշրջանային փոխանակման շրջանակներում, տրանսպորտային-հաղորդակցական ներուժի բացահայտումը, մշակութային և հումանիտար կապերի ակտիվացումը և այլն։
Նախագահները համատեղ հանդիպում կանցկացնեն նաև երկու երկրի բիզնեսի ներկայացուցիչների հետ, կմասնակցեն մի շարք գործարար ու մշակութային միջոցառումների։