
Սուրեն Մելիք-Իսրայելյանը նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Մաքսային ենթակառուցվածքների դեպարտամենտի փոխտնօրեն: Այս մասին հայտնում է կազմակերպության կայքը։
Սուրեն Սամսոնի Մելիք-Իսրայելյանը ծնվել է 1974 թվականին, Երևանում։
Ավարտել է Երևանի պետական համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետի Միջազգային տնտեսական հարաբերությունների բաժինը։ Տնտեսական գիտությունների թեկնածու է:
2001-2024 թվականներին նրա կարիերան կապված է եղել Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության հետ, որտեղ ավագ տեսուչից դարձել է միջազգային համագործակցության վարչության պետ։
2021-2024 թվականներին եղել է Եվրոպական Միությունում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մաքսային կցորդը։