ՖՈՏՈ. Ֆրանսիայի դեսպանը հետևել է Ջրառատի վարչական նստավայրում ֆրանսիացի կամավորների մասնակցությամբ վերանորոգման աշխատանքներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դեկոտինյիի, Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի, պաշտոնատար այլ անձանց հետ այսօր հետևել է Ջրառատի վարչական նստավայրի դահլիճի և հանդերձարանի վերանորոգման աշխատանքներին։ Այդ մասին հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից:

Շուրջ 100 քառակուսի մետր վերանորոգվող տարածքում շուտով կգործեն մարզամշակութային խմբակներ:

Շինարարական աշխատանքներն իրականացվել են «Շեն» ԲՀԿ-ի և «Այո» ֆրանսիական կազմակերպության ջանքերով, ինչպես նաև Ախուրյանի համայնքապետարանի ֆինանսական ներդրումով: Շինաշխատանքներին մասնակցել են նաև ֆրանսիացի կամավորները. 20 ֆրանսիացի կամավորներ շուրջ 20 օր ապրել են Ջրառատում և պատրաստակամությամբ աշխատանքներին մասնակցել։




Լրահոս