Դատարանը քաղակտիվիստ Կարապետ Պողոսյանի տնային կալանքը երկարաձգեց 3 ամսով՝ անփոփոխ թողնելով 2 մլմ դրամ գրավը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, նախագահությամբ Մարտիրոսյանի՝ 3 ամիս ժամկետով երկարաձգեց քաղակտիվիստ Կարապետ Պողոսյանի տնային կալանքը՝ անփոփոխ թողնելով 2 մլմ դրամ գրավը։ Այդ մասին հայտնում է Կարապետ Պողոսյանի կինը՝ Անգին Մալխասյանը։

«Փաստում ենք, որ վերջին երեք ամիսների ընթացքում պետական մարմիների կողմից ամուսնուս նկատմամբ իրականացվող ապօրինություններն իշխանության նենգ վրեժխնդրության դրսևորում են, քաղաքական ճնշումներ»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Կարապետ Պողոսյանին ձերբակալել էին հունիսի 5-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից դեպի Գեղարքունիքի մարզ կազմակերպված ավտոերթի ժամանակ, ապա մեկ ամսով կալանավորել էին։




Լրահոս