Վլադիմիր Կլիչկոյի 10 լավագույն նոկաուտները (վիդեո, ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1. 1999թ. նոյեմբերի 12: Լաս Վեգաս, ԱՄՆ: Մրցակից` Ֆիլ Ջեքսոն: Մենամարտի ելքը` հաղթանակ նոկաուտով. 2-րդ ռաունդ : Պրոֆեսիոնալ բռնցքամարտի Մեքքան հանդիսացող Լաս Վեգասում առաջին մենամարտը Վլադիմիրի համար հաջող եղավ: 5 րոպեից պակաս անհրաժեշտ եղավ Կլիչկոյին` փորձառու Ֆիլ Ջեքսոնին ծանր նոկաուտ հասցնելու համար:1

 

2. 1999թ դեկտեմբերի 4: Հաննովեր, Գերմանիա: Մրցակից` Լայոս Էրոս: Մենամարտի ելքը` հաղթանակ նոկաուտով. 2-րդ ռաունդ: Լայոս Էրոսը դինացել է նախորդից պոքր ինչ ավել, Կլիչկոյի հետ ռինգում մնալով 5 րոպե 42 վարկյան: Հենց այդ ժամանակ էլ Էրոսը բաց է թողել ճակատագրական հարվածը: Այդ մենամարտում Վլադիմիրը պաշտպանել է իր չեմպիոնական կոչումները EBU և WBA վարկածով:2

 

3. 2000թ. Մարտի18: Համբուրգ, Գերմանիա: Հակառակորդ՝ Պաե Վոլֆգրամ: Ելքը՝ հաղթանակ նոկաուտով. 1-ին ռաունդ: Ուկրաինացու ամենաարագ հաղթանակներից մեկն է: Հակառակորդը՝ նորզելանդացի Պաե Վոլֆգրամը տեղի է տվել առաջին զույգ հարվածներից հետո: Կլիչկոյի հերթական հարձակվողական կոմբինացիան նոկաուտի է ենթարկել Վոյֆգրամին:3

 

4. 2007թ. Մարտի 10: Մանհեյմ, Գերմանիա: Հակառակորդ՝ Ռեյ Օստին: Ելքը՝ հաղթանակ նոկաուտով. 2-րդ ռաունդ: Մասնագետների կարծիքով Ռեյ Օստինը պետք է բավականին լուրջ փորձաքար դառնար Վլադիմիր Կլիչկոյի համար, ով Սնդերսից և Բրյուստերից կրած պարտություններից հետո կայուն ընթացքի մեջ էր: Սակայն գործնականում Օստինը հանձնել է դիրքերը ուկրաինացի բռնցքամարտիկի առաջին իսկ լուրջ հարձակումից հետո:4

 

5. 2008թ հուլիսի 12: Համբուրգ, Գերմանիա: Հակառակորդը՝ Թոնի Թոմպսոն: Ելքը՝ հաղթանակ նոկաուտով. 11-րդ ռաունդ: Ծանր մենամարտն ուկրաինացի մարտիկի համար ավարտվեց վառ հաղթանակով: Մենամարտի սկզբում գլուխների ոչ միտումնավոր բախումից Վլադիմիրը պատռվածք է ստացել աջ ունքի վերևում, որը ողջ հանդիպման ընթացքում խոչընդոտում էր լիարժեք տեսանելիությունը: 11-րդ ռաունդում Կլիչկոն բռնացրել է հակառակորդին հանդիպակած հարվածի վրա, որից հետո Թոմպսոնն ընկել է և չի կարողացել ոտքի կանգնել մինչև մրցավարի հաշվի ավարտը:5

 

6. 2008թ դեկտեմբերի 13: Մանհեյմ, Գերմանիա: Հակառակորդը՝ Խասիմ Ռահման: Ելքը՝ հաղթանակ նոկաուտով. 7-րդ ռաունդ: Մենամարտը Ռահմանի հետ լրիվ միակողմանի էր: Կլիչկոյի բացարձակ առավելությունը հանգեցրել է նրան, որ սկզբում նա Ռահմանին նոկաուտ է արել, այնուհետև 7-րդ ռաունդում Կլիչկոն բառացիորեն վերջնականապես ջախջախել է ուժասպառ հակառակորդին:6

 

7. 2010թ մարտի 20: Դյուսելդորֆ, Գերմանիա: Հակառակորդ՝ Էդի Չեմբերս: Ելքը՝ հաղթանակ նոկաուտով. 12-րդ ռաունդ: Ընթացող մրցություններում հաղթելով նիգերիացի Սեմյուել Պիտերին, ամերիկացի Էդի Չեմբերսը ստացել է WBO վարկածի  հավակնորդի կոչում, և աշխարհի չեմպիոնի առաջին լիարժեք կարգավիճակ ստանալու շանսեր ուներ: Չեմբերսը լավ արդյունք էր ցուցաբերում ընդհուպ մինչև 12-րդ ռաունդը, բայց մենամարտի ավարտից 15 վարկյան առաջ ուժեղագույն հարված բաց թողեց և հայտնվեց ծանր նոկաուտում:7

 

8. 2010թ սեպտեմբերի 11: Ֆրանկֆուրտ, Գերմանիա: Հակառակորդ՝ Սեմյուել Պիտեր: Ելքը՝ հաղթանակ նոկաուտով. 10-րդ ռաունդ: Կլիչկո-Պիտեր թվով երկրորդ մենամարտում ուկրաինացին մեկընդմիշտ հասկացնել տվեց, որ չի պատրաստվում նիգերիացու հետ հանդիպել այն իրավիճակում, երբ պետք է կամավոր պաշտպանի իր ձեռքբերումներից որևէ մեկը: 10-րդ ռաունդի մեջտեղում Կլիչկոն հստակ օպերկոտ հասցրեց, որից հետո Պիտերը չէր կարողանում ամուր կանգնում ոտքի վրա: Նպատակին հասած հերթական բազմահարված կոմբինացիան շրջել է սևամորթ մարզիկին ռինգի ծածկույթին, որտեղից նա մի քանի րոպեների ընթացքում չէր կարողանում վեր բարձրանալ:8

 

9. 2012թ մարտի 3: Դյուսելդորֆ, Գերմանիա: Հակառակորդ՝ Ժան-Մարկ Մորմեկ: Ելքը՝ հաղթանակ նոկաուտով. 4-րդ ռաունդ: Առաջին ծանր քաշային կարգում չեմպիոն ֆրանսիացի Ժան-Մարկ Մորմեկը որոշել էր հիրավի հերոսական արարք կատարել՝ հաղթել Կլիչկոյին և դառնալ աշխարհի բացարձակ չեմպիոն: Ֆրանսիացի բռնցքամարտիկի ծրագրերին վիճակված չէր իրականանալ: Արդեն 2-րդ ռաունդում Կլիչկոն հակառակորդին ենթարկեց նոկդաունի, իսկ չորրորդ ռաունդում հերթական «զույգից» հետո Մորմեկը տապալվեց հատակին, և մրցավարը դադարեցրեց հանդիպումը:  9

 

10. 2012թ հուլիսի 7: Բերն, Շվեյցարիա: Հակառակորդը՝ Թոնի Թոմպսոն: Ելքը՝ հաղթանակ նոկաուտով. 6-րդ ռաունդ: IBF վարկածով չեմպիոնական գոտու պարտադիր հավակնորդ Թոնի Թոմպսոնը ռեվանշի հնարավորոըթյուն էր ստացել այդ պահին WBO/WBA/IBF/IBO վարկածներում չեմպիոնի հետ: Հինգերորդ ռաունդում Վլադիմիրը հակառակորդին նոկդաունի ենթարկեց, Թոմպսոնը կարողացավ ոտքի կանգնել մրցավարի հաշիվն ավարտելուց առաջ: Սակայն դրանից հետո ամերիկացու ակտիվությունը նվազեց: Որոշիչը դարձավ հաջորդ՝ վեցերորդ ռաունդը, որի ընթացքում ուկրաինացին մի շարք ճշգրիտ հարվածներ հասցրեց հակառակորդին, գրոհներից մեկը Թոմպսոնին ստիպեց հերթական անգամ հատակին հայտնվել: Ինչպես և առաջին մենամարտում, Թոնին քարացել էր ռինգի ծածկին այն դիրքում, որը պատկերված է 2008թ հուլիսի 12-ին արված լուսանկարում:10




Լրահոս