
Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի առաջին խաղում 1:0 հաշվով պարտության մատնեց Սլովենիայի «Ցելիեին»։
Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում տեղի ունեցած խաղում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմին հաղթանակ բերեց նիգերիացի հարձակվող Սանի Բուհարիի գոլը 60-րդ րոպեին։
Պատասխան հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 29-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:15-ին։