ԻՆՉ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ԿԹՈՂՆԻ ՀՀ-Ի ՎՐԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2006 թվականին Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը եւ Չինաստանը ստեղծեցին «Բրիկ» խումբը։ Հարավային Աֆրիկան միացավ 2010 թվականին՝ դարձնելով այն «Brics»:

 

Խումբը նախագծված էր համախմբելու աշխարհի ամենակարեւոր զարգացող երկրները, մարտահրավեր նետելու Հյուսիսային Ամերիկայի եւ Արեւմտյան Եվրոպայի ավելի հարուստ երկրների քաղաքական եւ տնտեսական հզորությանը, հետագայում խմբին միացան նաեւ Եգիպտոսը, Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան եւ Եթովպիան:

Խումբը սահմանում է առաջնահերթություններ եւ որոշումներ կայացնում տարեկան գագաթնաժողովում: Անդամները հերթով կատարում են նախագահի պաշտոնը մեկ տարի:

Ընդլայնված խմբի անունը դեռ չի հայտարարվել, բայց կարող է լինել «Brics +»:

Brics-ի երկրները ներառում են խոշոր համաշխարհային ուժեր, ինչպիսիք են Չինաստանը եւ Ռուսաստանը, եւ երկրներ, որոնք ազդեցիկ են իրենց մայրցամաքում, ինչպիսիք են Հարավային Աֆրիկան եւ Բրազիլիան:

Ընդլայնված խումբն ունի մոտ 3,5 միլիարդ բնակչություն կամ աշխարհի բնակիչների 45%-ը։

Անդամների տնտեսությունները միասին կազմում են ավելի քան 28,5 տրիլիոն դոլար՝ համաշխարհային տնտեսության մոտ 28%-ը:

«Բրիկսին» անդամ երկիր Ռուսաստանը 2024 թվականի հոկտեմբերին կհյուրընկալի գագաթնաժողովը Կազանում:

Նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ ցանկանում է բարձրացնել Brics-ի դերը միջազգային ֆինանսական համակարգում, զարգացնել համագործակցությունը բանկերի միջեւ եւ ընդլայնել Brics արժույթների օգտագործումը, ինչպես նաեւ խթանել հարկային եւ մաքսային մարմինների միջեւ համագործակցությունը:

Շաբաթներ առաջ Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան, ելույթ ունենալով BRICS-ի խորհրդարանական ֆորումի լիագումար նիստում, որն անցկացվում է Սանկտ Պետերբուրգում, ասաց, որ ցանկանում են դառնալ BRICS-ի լիիրավ անդամ:

Թե ինչպես սա կանդրադառնա Հայաստանի Հանրապետության վրա,  հստակ ոչինչ հայտնի չէ, սակայն շատ քաղաքական գործիչներ ասում են՝ նրանց անդամակցությունը չի կարող լավ անդրադառնալ Հայաստանի համար:

Փորձագետները չէին սպասում ԲՐԻԿՍ խմբի երկրների միջեւ տնտեսական համագործակցություն։ Մանավանդ չէին ենթադրում, որ ԲՐԻԿՍ-ի երկրները կձեւավորեն մի տնտեսական բլոկ կամ պաշտոնական առեւտրային ասոցիացիա, ինչպիսին է Եվրասիական տնտեսական միությունը։ Սակայն ժամանակի ընթացքում երեւաց, որ ԲՐԻԿՍ խմբի չորս երկրները փորձում են ստեղծել մի քաղաքական ակումբ կամ խորհուրդ, եւ այդ կերպ իրենց զարգացող տնտեսական հզորությունը վերափոխել աշխարհաքաղաքական ազդեցության։ Այդ քայլերից էր 2008 թվականին Եկատերինբուրգում ԲՐԻԿՍ խմբի երկրների արտաքին գործերի նախարարների գագաթնաժողովը, ինչպես նաեւ նույն երկրների առաջնորդների հանդիպումը 2009 թվականին։

ԲՐԻԿՍ-ի անդամ երկրները բնութագրվում են որպես արագ զարգացող հզոր երկրներ։ Այս երկրների բարենպաստ դիրքն ապահովում է համաշխարհային տնտեսության մեջ նրանց կարեւոր դերը։

ԷՄՄԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ Է ԱՇԽԱՏՈՂԻՆ ՉՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ 53 ԴԵՊՔ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի հուլիս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով վարձու աշխատողի չձեւակերպման դեպքեր արձանագրվել են ընդհանուր առմամբ 53 հարկ վճարողի մոտ, իսկ տուգանքի չափը կազմել է 37.250 մլն դրամ:

 

Երեք եւ ավելի վարձու աշխատողների չձեւակերպման 17 դեպքով 17 հարկ վճարող տուգանվել է 25.250 մլն դրամով: Մասնավորապես, դեպքերն արձանագրվել են հետեւյալ ոլորտներում.

-անվտանգության ապահովման ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 6 չձեւակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 1.5 մլն դրամ տուգանք,

-կաթնամթերքի արտադրության ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 8 չձեւակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 2 մլն դրամ տուգանք,

-հանրային սննդի ոլորտում (հանդիսությունների սրահ չունեցող) 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով բացահայտվել է 16 չձեւակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 4 մլն դրամ տուգանք,

-մթերային խանութում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 3 չձեւակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 750 հազար դրամ տուգանք,

-շինարարության (բացառությամբ՝ շենքերի կառուցապատման եւ ճանապարհաշինարարության) 3 հարկ վճարողի մոտ 3 դեպքով բացահայտվել է 16 չձեւակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 4 մլն դրամ տուգանք,

-սպորտի, զվարճության ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 12 չձեւակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 3 մլն դրամ տուգանք,

-վարձույթի եւ ոչ ալկոհոլային խմիչքների արտադրության ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 7 չձեւակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 1.750 մլն դրամ տուգանք,

-տնտեսական ապրանքների խանութում ոլորտում 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով բացահայտվել է 7 չձեւակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 1.750 հազար դրամ տուգանք,

-այլ ոլորտներում 5 հարկ վճարողի մոտ 5 դեպքով բացահայտվել է 26 չձեւակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 6.5 մլն դրամ տուգանք։

Երեք եւ ավելի չձեւակերպված վարձու աշխատողների մասով խախտում թույլ տված 17 հարկ վճարողների անվանական ցանկը` ըստ գործունեության ոլորտների, կցվում է։

Չձեւակերպված վարձու աշխատողների մասով խախտում թույլ տված 53 հարկ վճարողների ցանկը կցվում է։

 

 

ԳՈՐԾԱՐՔԻԽԱԽՏՈՒՄՆԵՐ

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2024 թվականի հուլիս ամսվա ընթացքում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը:

2024 թվականի հուլիս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 12 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում:

Հսկողական միջոցառումների արդյունքում, հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 5.7 մլն դրամի չափով տուգանք:

 

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ

Շիրակի մարզպետի աշխատակազմում մարզպետ Մուշեղ Մուրադյանի, ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանի գլխավորությամբ անցկացվել է Հայաստանի Հանրապետությունում 2024 թվականի հերթական գյուղատնտեսական հաշվառման նախապատրաստման եւ անցկացման մարզային հանձնաժողովի նիստը, որին մասնակցել են նաեւ ՀՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ, կոմիտեի նախագահի տեղակալ Գագիկ Անանյանը, մարզի համայնքների ղեկավարներ, տեղակալներ, մարզպետի աշխատակազմի, վիճակագրական կոմիտեի, աշխատակազմերի ներկայացուցիչներ։

Գյուղատնտեսական համատարած հաշվառումն իրականանցնելու են հաշվարարները, գործընթացում Շիրակի մարզում կներառվի շուրջ 448 հաշվարար։ Վերջիններս տեղեկատվություն տրամադրողներից՝ գյուղաբնակ անհատական տնային տնեսություններից, գյուղատնտեսությամբ զբաղվող քաղաքաբնակ անհատական տնային տնտեսություններից, գյուղատնտեսությամբ զբաղվող անհատ ձեռնարկատերերից եւ իրավաբանական անձանցից հավաքագրում են համընդգրկուն տվյալներ գյուղատնտեսության կառուցվածքի վերաբերյալ։

Գյուղատնտեսության կառուցվածքին են վերագրվում գյուղատնտեսական նշանակության հողերը, մշակաբույսերի ցանքատարածությունները եւ բազմամյա տնկարկների տարածությունները, հողերի ոռոգման աղբյուրները, գյուղատնտեսական կենդանիները, տեխնիկան, շինությունները, մարդկային եւ նյութական առկա ռեսուրսները։

Օրենքով սահմանված կարգով, համատարած հաշվառումները կրում են պարտադիր բնույթ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար։ Վերջիններս պարտավոր են սպառիչ պատասխաններ տալ հարցաթերթի բոլոր հարցերին։

 

 




Լրահոս