ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

 

Երեկ պաշտոնապես հաստատվել է, որ Շառլ Ազնավուրի  հուշարձանի համար հայտարարված բաց մրցույթում հաղթած արձանն արդեն մանրակերտից վերածվում է մեծ քանդակի: Հուշարձանի բացումը նախատեսվում է 2025թ. մայիսի 22-ին՝ որպես մեծանուն երգչի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների եզրափակիչ արարողություն:

 

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ

ՀԱՐՑ. Գործուղման մեկնած աշխատողին տրամադրվո՞ւմ է արդյոք սոցիալական փաթեթ:

(Ներսես Կիրակոսյան, 56 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Սոցիալական փաթեթի գումարը չի հատկացվում առանց աշխատավարձի պահպանման գործուղման մեկնած սոցիալական փաթեթի շահառուներին երեք եւ ավելի ամիս գործուղման մեկնելու ժամանակահատվածի համար: Հիմնական աշխատանքի վայրից այլ աշխատանքի վայր գործուղված սոցիալական փաթեթի շահառուին սոցիալական փաթեթի գումարը հատկացվում է գործուղված աշխատանքի վայրից, եթե վերջինս ընդգրկված է սոցիալական փաթեթից օգտվող  հաստատությունների ցանկում, եւ այդ հաստատության կողմից աշխատողին վճարվում է աշխատավարձ: Հիմնական աշխատանքի վայրից այլ աշխատանքի վայր գործուղված սոցիալական փաթեթի շահառուին սոցիալական փաթեթի գումարը հատկացվում է հիմնական աշխատանքի վայրից, եթե գործուղված աշխատանքի վայրն ընդգրկված չէ սոցիալական փաթեթից օգտվող  հաստատությունների ցանկում կամ ընդգրկված է, սակայն այդ հաստատության կողմից աշխատողին աշխատավարձ չի վճարվում:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայաստանում սոցիալական փաթեթի ներդրումը որոշակի շրջանակների համար աջակցություն էր, սակայն այն ամբողջությամբ չի լուծում խնդիրը:

 

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ

Հարց. Ի՞նչ աջակցության ծրագրեր է իրականացնում նախարարությունը անասնաբուծության ոլորտում:

(Հմայակ Մկրտչյան, 37 տարեկան, գյուղատնտես)                       

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Այս տարի նախարարությունը մեկնարկել է երկու ծրագիր՝ ուղղված անասնաբուծության ոլորտի զարգացմանը։ Դրանք են «Փոքր եւ միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման եւ դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության» եւ «ՀՀ-ում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման» ծրագրերը: Առաջին ծրագրի շրջանակում պետությունը փոխհատուցում է «խելացի» անասնաշենքերի կառուցում կամ վերակառուցում իրականացրած շահառուների ծախսերը: Երկրորդի դեպքում հնարավորություն է ընձեռվում ընդամենը 2% տարեկան տոկոսադրույքով սուբսիդավորվող վարկով ձեռք բերել բարձր մթերատու տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ։

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Անասնաբուծությամբ զբաղվել ցանկացողներին մնում է կարողանալ նպատակային այդ վարկերից օգտվել ու իրենց բիզնեսը զարգացնել:

 




Լրահոս