Եթե Լուկաշենկոն հրապարակավ ներողություն չխնդրի, Բելառուսի դեսպանն այլևս անելիք չունի Հայաստանում. Բելառուսի մշակույթի նախկին նախարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սա առաջին դեպքը չէ, երբ Լուկաշենկոն վիրավորում է Հայաստանին ու հայ ժողովրդին»:

Այս մասին սոցցանցերում գրել է Բելառուսի մշակույթի նախկին նախարար Պավել Լատուշկան՝ շարունակելով.

«Եթե Լուկաշենկոն հրապարակավ ներողություն չխնդրի, ինձ թվում է, որ Բելառուսի դեսպանն այլևս անելիք չունի Հայաստանում։ Սա Հայաստանի իշխանությունների որոշելիքն է։

Լուկաշենկոն, բացի Լեհաստանից, Լիտվայից, ԱՄՆ-ից, Ուկրաինայից և Հայաստանից, վիրավորել է նաև Ղազախստանին»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն օրերս հայտարարել է, որ հետխորհրդային տարածքի որոշ երկրներ «ցանկանում են Ռուսաստանից ինչ-որ բան վերցնել, բայց փոխարենը ոչինչ չեն տալիս»։

Ռուսական շահերը անմոռաց կերպով սպասարկող Բելառուսի ղեկավարը անդրադարձել է նաև Հայաստանի ղեկավարության քաղաքականությանը՝ տգեղ ու իր ոճին հարիր ինքնահավան հայտարարություններ անելով. «Ո՞ւմ են պետք հայերը՝ բացի մեզնից, թող նրանք զարգացնեն իրենց տնտեսությունը, ի՞նչ Ֆրանսիա, ի՞նչ Մակրոն, Մակրոնը վաղը չի լինի՝ բոլորը կմոռանան Հայաստանի մասին»:




Լրահոս