
Ուկրաինայի զինված ուժերը «Նեպտուն» հրթիռով հարվածել են Ռուսաստանի խոշորագույն մարդատար նավահանգիստներից մեկում՝ «Կավկազում» տեղակայված երկաթուղային լաստանավի վրա։ Այս մասին հայտարարել են Կուբանի օպերատիվ շտաբում՝ փոխանցում է РИА Новости-ն։
Բռնկվել է հրդեհ՝ բարդության 3-րդ աստիճանով։ Լաստանավը խորտակվել է։
Խորտակված լաստանավի անձնակազմի 17 անդամ փրկվել է, փրկարարները որոնում են ևս 2-ին։