Ուկրաինացի զինվորները Կուրսկի շրջանում գործողության շրջանակներում ոչ միայն վերականգնում են արդարությունը, այլև էֆեկտիվ արդյունքների են հասնում։
Այս մասին հայտնում է РБК-Украина-ն ՝ հղում անելով վետերանների ֆորումում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ելույթին։
Պետության ղեկավարը հիշեցրել է, որ ինքը նոր է վերադարձել Կիև Սումիի շրջանից, որը սահմանակից է Ռուսաստանին, և որտեղից ուկրաինական ստորաբաժանումները «չափազանց արդյունավետ» են արձագանքում «ռուսական ներխուժմանը»։
«Եվ դա միանգամայն արդարացի է, բայց բացի արդարությունից, մենք բոլորս պետք է հասկանանք՝ բռնազավթողին մեր հողից դուրս մղելու համար պետք է հնարավորինս շատ խնդիրներ ստեղծենք ռուսական պետության համար։ Եվ այս հերոսական գործը գնալով ավելի ճշգրիտ է, ավելի ու ավելի հեռահար, գնալով ավելի արդյունավետ»,- նշել է Զելենսկին։