
ArmLur.am-ի տեղեկություններով՝ այսօր գիշեր ժամը 01։10-ին Հ. Աճառյան փողոցում դանակահարություն է տեղի ունեցել, որի հետևանքով «պոլիտրավմա, որովայնի ծակած-կտրած» վերքով Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց է տեղափոխվել 36-ամյա Ա. Գ․-ն։
Ավելի ուշ իրավապահները պարզել են, որ միջադեպը եղել է «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ։ Ա. Գ․-ին սուր կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել Է. Ա-ն։
Վիճաբանության պատճառն այն է եղել, որ դանակահարվածը տաքսու վարորդ է եղել, որին դանակահարել է ուղևորը, քանի որ նկատողություն է արել վատ վարելու հետ կապված։
Քնար Մանուկյան