ԿՎԱՐՏԵՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ-ում նոր օրենսդիր քառյակ է ձեւավորվել՝ Սամվել Ալեքսանյան, Ռուբեն Հայրապետյան, Վիկտոր Դալլաքյան եւ Սուքիաս Ավետիսյան կազմով, որոնք շրջանառության մեջ են դրել «Եկամտահարկի մասին», «Առեւտրային արբիտրաժի մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին», «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին», Քաղաքացիական օրենսգրքում եւ Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծեր: «Ժողովուրդ»-ի թղթակիցը երեկ Սամվել Ալեքսանյանին հարցրել է, թե ինչպես է ստացվել, որ ինքն արդեն օրենսդիր աշխատանքով է զբաղվում: «Բա չգիտեի՞ր, որ մենք համատեղ աշխատում ենք: Ակտիվ ենք: Օրենք ենք գրում»,-պատասխանել է Ս.Ալեքսանյանը: Հարցին, թե նոր անակնկալներ սպասվում են, կան, Ալեքսանյանը շտապել է հպարտանալ. «Հա, բա ոնց: Մենք համատեղ աշխատում ենք»: Նա նաեւ հույս է հայտնել, որ ԱԺ-ն կընդունի իրենց նախագծերը:




Լրահոս