
Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկությունում հայտնի դարձան 1/8 եզրափակչի վերջին երկու մասնակիցները։
Նախնական փուլում Կապանի «Սյունիքը» հյուրընկալվելիս 11-0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Իջևանի «Նիկարմի» նկատմամբ, իսկ Երևանի «Միկան» սեփական խաղադաշտում առավելության հասավ Հայաստանի Սիրողական լիգայի չեմպիոն «Վայքի» նկատմամբ՝ 2-1։
Ավելի վաղ Հայաստանի գավաթի նախնական փուլի արգելքը հաղթահարել էին Չարենցավանի «Վանը», Կապանի «Գանձասարը», «Լեռնային Արցախը» և ԲԿՄԱ-ն։ 1/8 եզրափակչի զույգերը որոշվելու են վիճակահանությամբ։