
Հայ երգչուհի, վոկալի մարզիչ Սուսաննա Պետրոսյանը, ով մեծ ճանաչում է ձեռք բերել 2006 թվականին «Հայ Սուպերսթար» «Pop Idol» հայկական տարբերակը հաղթելուց հետո, այժմ բնակվում է Չինաստանում։
Ավելի վաղ նա տեսանյութ է հրապարակել ինստագրամյան իր էջում Չինաստանի Չանչուն քաղաքից։ Հրապարակմանը կից նա գրել է․ «Չինական Tik Tok-ից (դոյին 抖音 ) ձեզ դեղին տրամադրությամբ վիդեո եմ բերել»։
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Սուսաննա Պետրոսյանը եղել է «Կյանքի ուղիներով» հաղորդման հյուրը և խոսել եղբոր ու մոր կորստի մասին։
Լիլիթ Նալբանդյան