ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իսլանդիայում կրկին ժայթքել է Ռեյկյանեսի հրաբուխը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսլանդիայի Ռեյկյանես կղզու հրաբուխը դեկտեմբերից ի վեր ժայթքել է արդեն վեցերորդ անգամ։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Իսլանդիայի օդերևութաբանական վարչությունը հայտնել է, որ ժայթքումը սկսվել է օգոստոսի 23-ին, տեղի ժամանակով ժամը 21:26-ին։ Ժայթքմանը նախորդել են մի շարք երկրաշարժեր։

Մոտակա Գրինդավիկ ձկնորսական գյուղի բնակիչներին տարհանել են։ Հայտնի չէ, թե քանի մարդ էր գտնվում այնտեղ, քանի որ գյուղի գրեթե 4000 բնակիչների մեծ մասը հեռացել էր դեռ նոյեմբերին։

Տեսանյութն՝ այստեղ




Լրահոս