
Երեխաների շրջանում հաճախ հանդիպող շնչառական խնդիրների պատճառ կարող է լինել ադենոիդների գերաճը։ Այն ախտորոշվում է ռենտգեն հետազոտությամբ և ֆիբրոսկոպիայով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից։
«Ադենոիդ հյուսվածքի գերաճը սովորաբար նույն կերպ է դրսևորվում բոլոր պացիենտների մոտ․
Հյուսվածքի գերաճ ունեցող երեխաները շնչում ու քնում են բաց բերանով
Հարբուխ չեն ունենում, բայց քթային շնչառությունը դժվարացած է
Պահպանվում է երկարատև քթահոսություն:
Ի՞նչ կարող է լինել, եթե ժամանակին խնդրի դեմ համապատասխան քայլեր չձեռնարկվեն․
Լսողության իջեցում, հաճախակի միջին ականջի բորբոքումներ
Վիրուսների հանդեպ բարձր ընկալունակություն
Թթվածնային քաղց, որի պատճառով տուժում է առաջին հերթին գլխուղեղը
Դիմային ոսկրերի աճի խախտում»,-ասված է հաղորդագրության մեջ: