
Մարտի 7-ին տեղի կունենա երգչուհի Տաթև Ասատրյանի մեծ մենահամերգը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Այս մասին երգչուհին տեղեկացրել է՝ հրապարակելով տեսահոլովակ ինստագրամյան իր էջում:
Տեսահոլովակի մեջ երգչուհին իր խոսքն ուղղել է հայ ժողովրդին և ասել․ «Իմ հայ ժողովուրդ, իմ թև ու թիկունք, արդեն ժամանակն է, որ հանդիպենք։ Ես ձեզ շատ բան ունեմ պատմելու»: