Անկախություն ձեռք բերելը դժվարագին ճանապարհ է, բայց եռակի անգամ դժվար է այն պահելը: Այս մասին «Գերագույն Խորհուրդ» պատգամավորական ակումբի նախագահության նախաձեռնության ժամանակ հայտարարեց Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։
«Անկախությունն ու անկախության հասնելը յուրատեսակ պայքար է։ Պատվաբեր պայքար է։ Անմահություն է։ Անկախությունը ձեռք բերելը դժվարագին ճանապարհ է, բայց եռակի անգամ դժվար է այն պահելը։ Այս առումով պատիվ է բոլոր նրանց համար, ովքեր այդ անկախության ճանապարհին ոչ միայն կարողացան փայլուն կերպով իրականացնել բոլոր այն ծրագրերը, որոնք միտված էին ունենալու անկախություն, նաև զոհվեցին հանուն այդ անկախություն։ Որովհետև հայի համար ամեն ինչ և ամենից վեր դա անկախ ապրելն է։ Դրա համար հայ ծնվելը պատիվ է։ Կյանքը պայքար, իսկ մեռնելը՝ հաղթանակ»,- ասաց Վրթանես եպիսկոպոսը։