Անցած մեկ օրում արձանագրվել է 14 ավտովթար. 13 մարդ վիրավորվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 22-ից 23-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 148 դեպք:

Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու և պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից կամ զորահավաքային զորակոչից խուսափելու՝ 31-ական, մարմնական վնասվածք պատճառելու և թմրանյութի հայտնաբերման՝ 10-ական, ֆիզիկական ներգործության և խարդախության՝ 7-ական, հոգեկան ներգործության, անձնական ունեցվածքի գողության ու շրջանառությունն արգելված բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 5-ական, վարժական հավաքներից խուսափելու՝ 4, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու ու փաստաթղթեր կեղծելու՝ 3-ական, շորթման, դրամանենգության, սառը զենք կրելու, ինքնիրավչության և բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու՝ 2-ական, բնակարանային գողության, վստահված գույքը հափշտակելու, համակարգչային հափշտակության, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, զենք-զինամթերքի առգրավման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, ծառերը, թփերը ապօրինի հատելու, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթման, չդադարեցնելու և դրա հետևանքները չվերացնելու, հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու, դատական ակտը չկատարելու ու ազատությունը սահմանափակելու՝ 1-ական դեպք։

Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է գույքը ոչնչացնելու կամ վնասելու և այլ հանցագործության 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 6 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։

Անցած օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար. 3 մարդ զոհվել է, 13-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։




Լրահոս