
Իրանի հետախուզության նախարարությունը հայտնել է հանրապետությունում 14 ահաբեկչի ձերբակալման մասին, որոնք հանդիսանում են «Իսլամական պետություն» խմբավորման «Վիլայաթ Խորասան» մասնաճյուղի անդամներ։ Այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը։
Նշվում է, որ ահաբեկչական կազմակերպության անդամներին հայտնաբերել և ձերբակալել են Թեհրանի, Ալբորզի, Ֆարսի և Խուզեստանի նահանգներում։
Ըստ Հետախուզության նախարարության՝ ձերբակալվածներն «ապօրինի ներթափանցել են երկիր վերջին մի քանի օրվա ընթացքում և մտադրվել են իրականացնել ահաբեկչական գործողություններ»։ Զինյալների կեսը ձերբակալվել է հանրապետության հարավի Ֆարսի նահանգում։
Հուլիսի 24-ին Իրանի հետախուզության նախարար Էսմայիլ Խատիբը հայտնել էր, որ իր աշխատակիցները ձերբակալել են «Իսլամական պետության» երկու պարագլխի և ևս 10 ահաբեկչի: