
Երգիչ Անդրեն Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդարանի և Լոս Անջելեսի քաղաքապետարանի կողմից արժանացել է պատվոգրերի։ Երգիչն այս մասին հայտնել է ինստագրամյան իր էջում և տեսանյութին կից գրել.
«Մեծ պատիվ էր այսօր Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդարանի և Լոս Անջելեսի քաղաքապետարանի կողմից՝ հայ երգը պահպանելու և զարգացնելու ու աշխարհով մեկ այն տարածելու համար, որպես հարգանքի տուրք, հատուկ պատվոգրերի արժանանալը: Անչափ շնորհակալ եմ: Ինչպես այս բոլոր տարիների ընթացքում, այսօր էլ շարունակում եմ իմ որդեգրած առաքելությունը»։