ԱՄՆ նախագահական ընտրություններում անկախ թեկնածու Ռոբերտ Ֆիցջերալդ Քենեդին ներկայացրել է անհրաժեշտ փաստաթղթերը՝ Արիզոնայի նահանգում նախագահական քվեաթերթիկներից իր անունը հանելու համար։ Այս մասին հայտնել է Արիզոնայի նահանգի պետքարտուղար Էդրիան Ֆոնտեսը X սոցիալական հարթակում։
Ավելի վաղ Reuters գործակալությունը հայտնել էր, որ Քենեդին ցանկանում է հանրապետականների նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հետ համաձայնության հասնել և սատարել նրան՝ Թրամփի հնարավոր վարչակազմում պաշտոնի դիմաց։
ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի եղբորորդին ավելի վաղ հայտարարել էր, որ օգոստոսի 23-ին ելույթ կունենա Արիզոնայում և կխոսի «ներկայիս պատմական պահի և առաջ շարժվելու իր ուղու մասին»։
Քենեդին իր նախագահական ընտրարշավը սկսել էր որպես Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ՝ առաջադրվելու համար մարտահրավեր նետելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին։