
ՌԴ Վոլգոգրադի մարզի Սուրովիկինո քաղաքի թիվ 19 գաղութում բանտարկյալները պատանդ են վերցրել հիմնարկի աշխատակիցներին։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, միջադեպի հետևանքով կա զոհ և տուժածներ։
Գործակալության փոխանցմամբ՝ հարձակմանը մասնակցել է առնվազն երեք բանտարկյալ։ Միջադեպը տեղի է ունեցել կարգապահական հանձնաժողովի նիստի ժամանակ։ Հարձակման ժամանակ սպանվել է քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներից մեկը։
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ բանտարկյալները պահանջում են ուղղաթիռ և 2 մլն դոլար։
Տեսանյութն՝ այստեղ