«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արայիկ Հարությունյանի օգնական Սուրեն Հովհաննիսյանը գրավոր կերպով դիմել է «Ժողովուրդ» օրաթերթին մի հրապարակման մասով, որը ծայրից ծայր կազմված է իր իսկ լրացրած տարեկան հայտարարագրի հիմքով՝ այնտեղ ներկայացված թվերից և հոր` որպես «երրորդ անձից ստացված տեղեկություն» դիտարկվող՝ ֆեյսբուքյան էջի հրապարակումներից։
Սուրեն Հովհաննիսյանը «հերքում» (որը հրապարակում ենք ամբողջությամբ) գրության մեջ նշում է, որ թվային անհամապատասխանության մի դրվագը վրիպակ է, մյուս դրվագի մասով էլ գրում է անհատ ձեռներեց լինելու ինչ-որ անհասկանալի հանգամանքի մասին, մեկ այլ դրվագով էլ բացատրում է, որ բնակարան ձեռք չի բերել, ապա հավելում` ձեռք է բերել հիշյալ բնակարանի միայն 1/3 մասը։
Հարգելի՛ Հովհաննիսյան, մենք ի՞նչը հերքենք Ձեր փոխարեն։ Գրենք, որ վրիպե՞լ եք, գրենք, որ բնակարան ձեռք չե՞ք բերել, թե՞ որ Ձեր հայրը բիզնեսմեն չէ: Դո՛ւք շտկեք Ձեր ներկայացրած տարեկան հայտարարագիրը:
Հասկանում ենք, գուցե փորձում եք մեղմել իրավիճակից անտեղյակ Նիկոլ Փաշինյանի ցասումը՝ թիմակիցների բուրժուական ապրելակերպի մասով, բայց դա արեք ո՜չ մամուլի հաշվին»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։