Ռոբերտ Քոչարյանը նիստ է գումարել․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ կայացել է ԱԺ «Հայաստան» խմբակցության նիստ։ Հայտնում են խմբակցության մամուլի ծառայությունից․

«ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ օգոստոսի 22-ին կայացել է ԱԺ «Հայաստան» խմբակցության նիստ։

Նիստի ընթացքում քննարկվել են ինչպես Հայաստանի ներքաղաքական կյանքին վերաբերող հարցեր, այնպես էլ աշխարհաքաղաքական հնարավոր զարգացումները եւ դրանց ազդեցությունը տարածաշրջանի եւ մասնավորապես Հայաստանի վրա։

Քննարկվել են նաև ԱԺ առաջիկա նստաշրջանում խմբակցության անելիքները»։




Լրահոս