
Ռոստովի ատոմային էլեկտրակայանում թիվ 1 էներգաբլոկը անջատվել է ցանցից՝ տուրբինի անսարքության պատճառով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով «Ռոսէներգոատոմ»-ին:
Նշվում է, որ ատոմակայանում և նրա շրջակայքում ռադիացիոն ֆոնը չի փոխվել, շարունակում է մնալ շահագործման նորմալ մակարդակի վրա:
Տուրբինի անսարքությունը վերացնելուց հետո էներգաբլոկը կնախապատրաստվի ցանցին միանալու համար: Նշվում է նաև, որ թիվ 3 և 4 էներգաբլոկները ներկայումս աշխատում են: Թիվ 2 էներգաբլոկը օգոստոսի 24-ից պլանային վերանորոգման կենթարկվի: