
80 տարեկանում մահացել է Հայաստանի գրողների միության և Հայաստանի ժուռնալիստների միության անդամ, լրագրող, հրապարակախոս Հովհաննես Պապիկյանը:
Հովհաննես Պապիկյանը աշխատել է ռադիոյի երիտասարդական հաղորդումների խմբագրությունում, հեռուստատեսությունում, մի քանի վավերագրական ֆիլմերի հեղինակ է։
2012 թ. արժանացել է «Համո Սահյան» ոսկե հուշամեդալի, 2013 թվականին արժանացել է Հովհ. Շիրազի անվան հուշամեդալի։