ԱԺ ՆԻՍՏ՝ ՄԵԿ ՀՈԳՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ երեկվա վերջին նիստում խայտառակ իրավիճակ է եղել. էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի ելույթի ժամանակ խորհրդարանի դահլիճում նստած է եղել ընդամենը 1 պատգամավոր՝ չհաշված ԱԺ նիստը վարող փոխխոսնակ Սամվել Բալասանյանին: Իսկ այդ անձնուրաց պատգամավորը վերջերս ԲՀԿ ցուցակով պատգամավոր դարձած Մուշեղ Թուրինջի Պետոյանն է եղել. նա մոտ 10-15 րոպե միայնակ ունկնդրել է նախարարին, մինչեւ ՀՀԿ-ականները սկսել են բերման ենթարկել կուսակից ընկերներին ու ՀՅԴ-ականների հետ համատեղ դահլիճում օրվա վերջում հնարավոր է եղել ապահովել հազիվ 10 հոգու ներկայություն: Քանի որ նորընտիր պատգամավորը՝ Թուրինջիչը, որոշել է մի ամիս համառ լռություն պահպանել, երեկ հնարավոր չեղավ մեկնաբանություն ստանալ, թե ինքն ինչու էր հայտնվել դահլիճում:




Լրահոս