ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգա. «Երևանը» պարտվեց հոլանդական «Թայգերս Ռեորմունդին»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՈւԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի 2024/25 մրցաշրջանի որակավորման նախնական փուլի D խմբի երկրորդ մրցափուլումում Հայաստանի չեմպիոն «Երևանը» 4:6 հաշվով պարտվեց հոլանդական «Թայգերս Ռեորմունդին»։ Այս մասին հայտնում են ՀՖՖ-ից։

Առաջին կեսից հետո «Երևանը» հաղթում էր 2:1 հաշվով, սակայն ֆուտզալի Նիդերլանդների չեմպիոնը կարողացավ երկրորդ խաղակեսում բեկել հանդիպման ընթացքը՝ խաղում հաղթելով 6:4 հաշվով։

Այժմ «Թայգերս Ռեորմունդն» իր ակտիվում ունի 6 միավոր, «Երևանը» մնաց 3 միավորով։

Խաղային օրվա մյուս դիմակայությունում միմյանց հետ կհանդիպեն Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Ֆուտզալն» ու թուրքական «Շիշլին», որոնք առաջին մրցափուլից հետո ոչ մի միավոր չունեն։




Լրահոս