
Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը համաձայնել է մասնակցել Դորտմունդի «Բորուսիայի» նախկին ֆուտբոլիստներ Լուկաս Պիշչեկի ու Յակուբ Բլաշիկովսկու հրաժեշտի խաղին։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Սեպտեմբերի 5-ին Դորտմունդում մրցելու են այդ ֆուտբոլիստների ընկերների թիմերը: Խաղին մասնակցելու է նաև դորտմունդցիների նախկին հարձակվող Լուկաս Բարիոսը:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը «Բորուսիայում» խաղացել է 2013-2016 թվականներին: