ՖՈՏՈ. Ձերբակալվել են ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի կուսակցության փոխնախագահն ու մամուլի խոսնակը. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ձերբակալվել են ԴԱՀԿ նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի «Հայոց համազգային միասնություն» կուսակցության փոխնախագահ Արարատ Ավետիսյանը և մամուլի խոսնակ Հայկ Ստեփանյանը։ Տեղեկությունը հրապարակվել է կուսակցության ֆեյսբուքյան էջում։

«Արարատ Ավետիսյանը և Հայկ Ստեփանյանը առանց որևէ իրավական հիմնավորման ձերբակալվել են երեկ ուշ երեկոյան»,– ասված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ տեղի ունեցածը գործող վարչախմբի կողմից «Հայոց համազգային միասնություն» կուսակցությանը «վախեցնելու» հերթական ապարդյուն փորձն է։

Հիշեցնենք` այս տարվա մարտին հայտնի դարձավ, որ Միհրան Պողոսյանը դիմում է գրել, դուրս է եկել ՀՀԿ–ից, կուսակցություն է բացել և մի քանի օր հետո ընտրվել է նորաստեղծ «Հայոց համազգային միասնություն» կուսակցության նախագահ։

Պողոսյանն արդեն 5 տարի է` ապրում է Ռուսաստանում, զբաղվում է բիզնեսով։

Նա հետախուզման մեջ է` առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակման ու պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքով։

 




Լրահոս