
ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի «Հայոց համազգային միասնություն» կուսակցության փոխնախագահ Արարատ Ավետիսյանը և մամուլի խոսնակ Հայկ Ստեփանյանն ազատ են արձակվել:
Այս մասին ArmLur.am-ին հայտնեցին ոստիկանությունից:
Հիշեցնենք՝ գրել էինք, որ «Հայոց համազգային միասնություն» կուսակցության ֆեյսբուքյան էջը հայտնել էր, որ երեկ ուշ երեկոյան առանց որևէ իրավական հիմնավորման ձերբակալվել են Արարատ Ավետիսյանը և Հայկ Ստեփանյանը: