Բայդենը Եգիպտոսի և Կատարի առաջնորդների հետ քննարկել է Գազայի հարցով առաջիկա բանակցությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ուրբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիի և Կատարի էմիր Շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանիի հետ։ Կողմերը քննարկել են Գազայի հատվածում հրադադարի շուրջ Կահիրեում կայանալիք բանակցությունները, հաղորդում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ առաջնորդները քննարկել են «Կահիրեում կայանալիք բանակցությունները և գործարքի համար մնացած բոլոր խոչընդոտները վերացնելու ջանքերը»: Նրանք նաև նշել են Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական ​​շարժման միջև համաձայնագրի կնքման «հրատապ անհրաժեշտությունը»։

Օգոստոսի 15-16-ը Դոհայում տեղի է ունեցել խորհրդակցությունների նոր փուլ՝ ուղղված Գազայի հատվածում հրադադարի հաստատմանը և ՀԱՄԱՍ-ի պատանդներին ազատ արձակելուն։ Բանակցություններին հաջորդած Եգիպտոսի, Կատարի և ԱՄՆ-ի համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ դրանք անցել են դրական մթնոլորտում։




Լրահոս