Ահազանգ. Արարատի մարզի Գեղանիստ գյուղի քանդած ճանապարհը խոչընդոտում է երթևեկությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արարատի մարզի Գեղանիստ գյուղի ճանապարհը արդեն տևական ճամանակ է, ինչ քանդել են, հողը լցրել են ճանապարհի մեջտեղում և ոչինչ չի արվում:

ArmLur.am-ին տեղի բնակիչները ահազանգում են, որ այդ իրավիճակը անհարմարություն է պատճառում իրենց՝ խոչընդոտելով երթևեկությունը, քանի որ երթևեկությունը շարունակվում է վտանգավոր ճանապարհով:

Դա էլ հերիք չէ, տեղից գողացել են ճանապարհային նշանները:

ArmLur.am-ը փորձեց կապ հաստատել Արարատի մարզի Գեղանիստ գյուղի համայնքապետ Հակոբ Առաքելյանի հետ՝ հասկանալու համար՝ ի՞նչն է նման իրավիճակի պատճառը և ի՞նչ է արվում խնդրի լուծման համար, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս