
Օգոստոսի 24-ին՝ ժամը 11:23-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Այնթապ գյուղի 13-րդ փողոցի վերջնամասում գտնվող պահեստային հատվածում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։49-ին։