Հորդանանի մայրաքաղաք Ամմանում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունում անհաջող են մեկնարկել հայ ըմբիշները:
Մրցումների առաջին օրը մրցագորգ են դուրս եկել 48 կգ քաշային Արմեն Պապիկյանը, 55 կգ քաշային Գագիկ Ղազարյանը, 65 կգ քաշային Եղիշե Մոսեսյանը, 80 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը և 110 կգ քաշային Անդրանիկ Ջաղեթյանը:
Արմեն Պապիկյանից բացի մյուս ըմբիշները պարտություն են կրել հենց առաջին գոտեմարտերում: Իսկ Պապիկյանը պարտվել է երկրորդ գոտեմարտում:
Այնուամենայնիվ մեր երկու ըմբիշները՝ Գագիկ Ղազարյանն ու Սահակ Հովհաննիսյանը, իրավունք են ստացել շարունակել պայքարը, քանի որ նրանց հաղթած ըմբիշները հասել են եզրափակիչ: Նրանք կանցկացնեն սփոփիչ գոտեմարտեր: