
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Ռուբինյանց 2 հասցեի 9-րդ հարկից քաղաքացու կողմից Նիկոլ Փաշինյանի վրա իր նետելու դեպքով՝ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ խուլիգանություն:
Ավելին, մեզ հասած տեղեկությունների համաձայն, ձերբակալվածը 70-ն անց տղամարդ է:
Հիշեցնենք, որ ArmLur.am-ը գրել էր, որ երեկ Ռուբինյանց 2 հասցեի շենքից ձերբակալել են մի տղամարդու, որը, ըստ վարկածի, Նիկոլ Փաշինյանի վրա շենքից բան է նետել։
Հարազատները իրավապահներին ասել են, որ նա նկատել է Փաշինյանի մեքենան ու իր է նետել։
Վերջինիս գիշերը ձերբակալել են, ու նա այս պահին բաժնում է։
Քնար Մանուկյան