
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան չհայտարարված այցով ժամանել է Ուկրաինա, հայտնում է Լեհաստանի առաջնորդի գրասենյակը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մեկնարկել է նախագահ Անջեյ Դուդայի այցը Ուկրաինա։ Նա կմասնակցի Ուկրաինայի անկախության 33-րդ տարեդարձի հանդիսավոր միջոցառումներին»,-ասվում է հաղորդագրությունում:
Նախագահի աշխատակազմը տեսանյութ է հրապարակել, որտեղ Դուդան դուրս է գալիս գնացքից Կիևում: Նրան դիմավորել են ուկրաինական կողմի ներկայացուցիչները։