
Թուրքիայի հարավում գտնվող Բուրդուր նահանգում մարդատար ավտոբուսը վթարի է ենթարկվել, տուժել է 13 մարդ, շաբաթ օրը գրել է Milliyet թերթը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Վթարը տեղի է ունեցել շաբաթ գիշերը՝ ժամը 02.15-ին: Իսպարտայից Անթալիա մեկնող մարդատար ավտոբուսը՝ 37 հոգով, Էլսազի գյուղի մոտ չի կարողացել շրջադարձ կատարել և շրջվել է»,-ասվում է հրապարակման մեջ:
Պարբերականի տվյալներով՝ վթարի հետևանքով տուժել է 13 մարդ, նրանցից ութը հոսպիտալացվել է։