
ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը և ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը երեկ հանդիպել են ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կին ծառայողների հետ՝ վերահաստատելու կանանց մասնակցության և առաջնորդության կարևորությունը ոստիկանական աշխատանքում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Ֆեյսբուքի էջից:
«Միացյալ Նահանգներն ուրախ է աշխատել Հայաստանի հետ՝ խթանելու գենդերային հավասարությունն իրավապահ մարմիններում և հասարակության շրջանում»,- ասված է Ֆեյսբուքի գրառման մեջ: