
Իսրայելի բանակը Գազայի ավելի քան տասը շրջանի բնակիչներին կոչ է արել լքել իրենց տները և գնալ քաղաքի անվտանգ հատված, Twitter-ում գրել է բանակի խոսնակը։
«Բոլոր նրանց համար, ովքեր գտնվում են հետևյալ տարածքներում… Ձեր անվտանգության համար անհապաղ լքեք այս տարածքները և գնացեք ապահով վայր», – գրել է նա:
Իսրայելական բանակը շարունակում է ռազմական գործողությունները Գազայի հատվածում։ Խոշոր քաղաքներում, ինչպիսիք են Գազան և Խան Յունիսը, կանոնավոր կերպով թիրախային գործողություններ են իրականացվում: