Իրանի նոր վարչակազմի համար առաջնահերթ են հարևան երկրներն ու Եվրասիան. Աբբաս Արաղչի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ դիվանագիտական դաշտն ընդլայնելու համար Իրանի նոր վարչակազմի համար առաջնահերթ են հարևան երկրները և Եվրասիան։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը:

Նախարարը նաև նշել է, որ Իրանը կշարունակի բանակցությունները՝ վերացնելու պետության դեմ պատժամիջոցները:

«Մենք կշարունակենք Իրանի դեմ պատժամիջոցների վերացման հետ կապված բանակցությունները, դրա հետ կապված ավելորդ շտապողականություն կամ ձգձգում չի լինի»,-ասել է Արաղչին։




Լրահոս