
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կմասնակցի հոկտեմբերին Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ռուսաստանում Չինաստանի դեսպանը։
«Նախատեսված է այց, նա կմասնակցի գագաթնաժողովին»,- ասել է դիվանագետը՝ պատասխանելով հոկտեմբերին Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին Չինաստանի ղեկավարի մասնակցության մասին հարցին։